Հետպատերազմական վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Ես հերոսի հայր եմ, էն կողմ գնա՛»,- այս նախադասությունը ոչ թե ականջ է ծակում, այլ մարդկային հոգին է ծակում ու ողջ մարմնով սթափեցնում։

Տեսարանն առավել ծանր է․ հերոսի հայրը նստացույց է անում , ոստիկանությունը փորձում է հանգստացնել։ Քաղաքացին լրագրողներին պատմեց, որ տղան ընկել է Արցախյան վերջին պատերազմում։ Կամավոր էր գնացել և անմնացորդ տրվել հայրենիքին։ Առաջնագծում էր, երբ ծնվեց երեխան։ Նա այդպես էլ չտեսավ զավակին։ Գործը դատարանում է։

Պապիկը ցանկանում է թոռանը հայրություն ճանաչել, որ երեխան ազգանուն ունենա։ «Գործը տվել եմ դատարան, որ իրա էրեխուն հայրություն ճանաչեմ․ ի՛մ ազգանունը տամ»։ Հերոսի հայրը պատմում է լրագրողներին, որ, ցավոք սրտի, այն մերժվում է։

Բարկացած քաղաքացին պարզաբանում է․ «Թե՞ դատավորի կաշառած փողերն եմ ուզո՞ւմ կտակել էրեխուս վրա։ Ունեցվածքս, էրէխուս ունեցվածքն եմ ուզում կտակել իրա ժառանգի վրա։

Խի՞ են մերժում, խի՞ են քաշ տալիս դատարաննրեվ․ ո՞ր չի հասցրել ԶԱԳՍ ընկնի՞․․․»։ Առավել մանրամասն դիտեք ստորև ներկայացված տեսանյութում․