Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը, բավականին հայտնի է հանրության շրջանում։ Նա մեծ ակտիվություն ունի համացանցային հարթակում։

Հրուշը մասնագիտությամբ դիզայներ է և ունի հագուստի սեփական բրենդը։ Նրան հաճախ կարելի է տեսնել տարատեսակ միջոցառումներին։ Հայտնի ռեփերի, դերասանի կինը օրես նշել է 33-ամյակը։

Նրա ծննդյան խնջույքին ներկա են եղել մի շարք հայտնի հյուրեր։ Երեք երեխաների մայրը հիանալի տեսքով է ներկայացել․ ինչպես միշտ Հրուշն ուղղակի փայլել է։ Նա կրել է սպիտակ երկար զգեստ, որն անչափ սազում էր նրան։

Նա պատմել է, որ ծննդյան տոնից ժամեր անց ամուսինը պետք է մեկներ, սակայն կարողացել է ամեն բան հասցնել․ կազմակերպել՝ ծննդյան արարողությունը, կնոջը անակնկալներ մատուցել, ապա հանգիստ սրտով մեկնել։ Հրուշը երջանիկ և ուրախ օր է ունեցել։

Որդիները ընդօրինակում են հայրիկին և կրկնում հայրիկի քայլերը։ Այս մասին առավել մանրամասն դիտեք վարը ներկայացված տեանյութում։