Գոհար Հայրապետյանի հուզիչ պատմությունը լողափից․ անհնար է անտարբեր անցնելը


Գոհար Հայրապետյանը գրում է․ «Մի ծեր զույգ կա մեր հյուրանոցում: Ամուսինը սպիտակ երկար մորուքով, իսկ կինը կլորիկ, թմբլիկ, կենսուրախ մի տատի է: Լինում են չէ տատիներ, որ այնքան բարի ու փափուկ են, որ անգամ էս տարիքիդ ուզում ես նստես գիրկը ու դարդիկներդ պատմես:

Ուրեմն ամեն օր պապին բռնում է տատիկի ձեռքը, ուսին գցում տատիի պայուսակը ու գալիս են լողափ: Այ հենց այդ պայուսակը լավագույնս նկարագրում է նրանց հարաբերությունները:

Վարդագույն, լաքապատ Hello Kitty նախշով, պլպլան քարիկներով ու փայլիկներով: Բայց պապին նենց խնամքով է դա տանում, մյուս ձեռքով էլ ամուր բռնում կնոջ ձեռքը, որ տպավորություն է, թե 7Բ դասարանից են:

Պապին հասկացել է շատ կարևոր բան. յուրաքանչյուր կնոջ ներսում անկախ տարիքից նստած է փոքր աղջիկ ու չի կարելի uպшնել կնոջ ներսում նստած Hello Kitty ին»:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!