Գոհար Ավետիսյանին Սոչիում գաղտնի լուսանկարել են ամուսնու հետ․ PR, թե՞ բաժանում


Վերջերս լուրեր էին տարածվել, որ հայազգի հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ամուսնալուծվել է։

Լուրն ինտեսիվ կերպով տարածում էր գտել, սակայն պաշտոնապես ինքը՝ Գոհարը, չէր հայտարարել, բայց քայլերն այնպես էր կազմակերպել, որ տպավորություն էր ստեղծվել, թե վերջինս ամուսնալուծվել է։

Մի քանի անգամ հետևորդների հետ հարցուպատասխանի շրջանակում հարցին, թե ո՞ւր է ամուսինը, Գոհարը պատասխանել էր, որ ապրեցին նրանք երկար և երջանիկ, քանի որ ժամանակին բաժանվեցին։ Ապա դիմահարդարը հեռացրել էր ամուսնու հետ համատեղ լուսանկարները։

Այս փոքրիկ քայլերը ստիպել են Գոհարի հետևորդներին մտածել, որ զույգը բաժանվել է։ Ենթադրություններ էին դրանք, թե իրականություն, այնուամենայնիվ, լուրը մեծ տարածում էր գտել։ Սակայն օրերս նրան լուսանկարել են Սոչիում ամուսնու հետ։

Հետևորդների մի մասը կարծում է, որ հայտնի դիմահարդարի կողմից դա PR քայլ է եղել, իսկ մի մաս էլ շարունակում է պնդել, որ զույգը կարող էր անհաշտություններ ունենալ, որը ժամանակի ընթացքում միգուցե հարթվել է։ Գոհարն ու ամուսինը՝ Սերգեյը, ունեն 1 որդի՝ Գասպարը, ով շուտով կդառնա մեկ տարեկան։


Понравилась статья? Поделиться с друзьями: