Գոհար Ավետիսյանը որդու մասնակցությամբ հերթական կադրերն է հանրայնացրել և զարմացրել իր հետևորդներին։ Գոհարի որդին՝ Գասպարը, մեկ տարեկան է, բայց արդեն խոհանոցում մայրիկի օգնականն է։

Գոհարը, ինչպես հայտնի է, բացի նրանից, որ պրոֆեսիոնալ դիմահարդար է և արդեն բազմաթիվ աշակերտների է մասնագիտացրել այդ գործում, նա նաև հրաշալի և անչափ համեղ ուտեստներ է պատրաստում։

Դիմահարդարը հաճախ որդու մասին խոսելիս՝ հայտնում է, որ շատ հարցերում որդին իրեն է նման։

Նա կատակելով ասում է, որ մայրիկի պես ուտել շատ է սիրում և ահա փոքրիկ Գասպարը ոչ միայն սիրում է ուտել, այլ նաև մայրիկի պես համեղ պատրաստել։

Նա պատրաստել է մսային ուտեստ։ Իզուր չէ ասված, որ մեր երեխաները դա հենց մենք ենք, որ կանք։ Նրանք կատարում և խոսում են այն, ինչ տեսնում են։

Գասպարի խոհարարական առաջին փորձերից մի քանի կադրեր ներկայացնում ենք նյութին կից։