«Գնա, գալիս եմ հետդ ուր ասես․․․»․ Սոֆի Մխեյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ վայելեք ռիթմիկ երգը


Սոֆի Մխեյանի մասին խոսելիս է՝ կոլեգաները և ընկերները առաջնահերթ նշում են աշխատասիրության մասին։ Եվ, իրոք, Սոֆին օրերս է հանգստից վերադարձել և նոր երգի պրեմիերա է ներկայացրել։

Երգը հաճելի և ռիթմիկ երաժշտություն ունի։ Կոչվում է․ «Գնա, գալիս եմ»։ Երաժշտությունը Նիկ Եգիբյանինն է, խոսքերը պատկանում են Գրիգոր Կյոկչյանին։ «Գնա, գալիս եմ հետդ պարելու, քո համբույրից է սիրտս վառվելու, Գնա, գալիս եմ հետդ ուր ասես, չունի աշխարհը մեզ համար քարտեզ»,- հնչում են ներկայացված նոր երգի բառերում։

Տեսահոլովակին կից երգչուհին գրել է․ «Տարածեք, լսեք, մեկնաբանեք, պարեք, երգեք, շաաաա՜տ սեր տվեք իրար։ Իսկ ես ասում եմ նրան՝ գնա, գալիս եմ հետդ ուր ասես… »։ Շատ կարճ ժամանակում գրանցվել են բազմաթիվ դիտումներ և հավանումներ։

Երգչուհու հետևորդները շատ են հավանել նոր աշխատանքը և դա են վկայում մեկնաբանություններում շնորհավորական և շնորհակալական խոսքերը, որոնք օգտատերերը հղել են սիրելի երգչուհուն։ Երգչուհու գրեթե բոլոր աշխատանքներն էլ սիրվել են հանդիսատեսի կողմից և դարձել հիթային։

Սոֆին հանդես է գալիս յուրահատուկ ոճով և ունի իր հանդիսատեսը։ Նոր երգի պրեմիերան՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: