Աբովյանի ավտովթարից որոշակի նոր մանրամասներ կան, որն էլ կներկայացնենք։ Կյանքից հեռացած 5 հոգին հարազատներ էին, որոնցից 4-ը նույն ընտանիքի անդմաներ էին, մյուսները՝ նրանց հարազատները։ Այդ ընտանիքից փրկվել է ընդամենը 1 հոգի՝ նրանց տասնհինգամյա դուստրը։

Այս պահին նա գիտակցության դեռ չի եկել։ Պետրոսյաններ ընտանիքին ճանաչողներից մեկը պատմել է՝ նրանք և հարազատները Աբովյան հարազատներից մեկի տուն խաշ ուտելու էին հրավիրված։

Հրավիրողը հարսի հարազատն է եղել։ Մեքենայում է եղել նաև հարսի քույրիկը, ով, ցավոք սրտի, նույնպես մահացել է։ Նա երեսունչորս տարեկան էր։

Ընտանիքը Չարենցավանից էր, իսկ հարսի քույրը՝ Բյուրեղավանից, ով աշխատել է Չարենցավանի խանութում։ Ընտանիքի հայրը, ով վարում էր «ՎԱԶ-21 06» մեքենան, քառասունվեց տարեկան էր, նրա կինը՝ քառասուն տարեկան, որդին՝ տասնյոթ, իսկ ընտանիքի տատիկը՝ վաթսուներեք:

Ընտանիքին ճանաչող Չարենցավանի բնակիչը հայտնել է՝ դուստրը, ով հիվանդանոցում է, հաշմանդամության կարգ ուներ։ Ավելի ուշ հայտի դարձավ՝ BMW մեքենայի քսանութամյա վարորդը ձերբակալվել է։ Նրա հայրը ցանկացել է ոստիկաններին համոզել, որ ղեկին ինքն է եղել, բայց չի հաջողվել։