Նաիրա Զոհրաբյանը համացանցային իր հարթակում լուսանկարներ է հանրայնացրել, որոնք ադրբեջանական ագրեսիայի և ֆաշիզմի վառ ապացույցն են։

Զոհրաբյանն իր գրառմամբ և այլ միջոցներով ցականում է բոլորի ուշադրությունը հրավիրել և լսելի ու տեսանելի դարձնել աշխարհում այս անմարդկայնությունը։

Զոհրաբյանը գրել է․ «Ռուս խաղաղապահների միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը, ում ազերի անասունները դաժան ծեծի են ենթարկել ու նվաստացրել:

Ու մինչ Ալիեւը Զանգեզուրի հետ կապված իր ծրագրերի մասին օրը յոթ անգամ ասուլիս է տալիս, մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի երկոտանիները շարունակում են գերեվարել զինվորների եւ քաղաքացիական անձանց, շարունակում են հրահրել սահմանային բախումներ։

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության անունից դիմել եմ միջազգային մի շարք կազմակերպությունների՝ Ադրբեջանի չդադարող ֆաշիզմին արձագանքելու եւ պարզապես մտահոգված հայտարարությունների փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար»։