Անահիտ Մուտաֆյանը շարունակում է ակտիվ մնալ համացանցային տիրույթում։ Նրա գրառումները քաղաքական բնույթ ունեն, սակայն վերջին ժամանկներս դրանք հայրենասիրական շունչ են ստացել։

Դերասանուհին հանրությանը կոչ է անում կանգնել հայրենիքի համար մեկ մարդու պես և կյանքը տալ հայրենիքին, այլապես այն մաս-մաս կվաճառվի, կհանձնվի թշնամուն։ Նա մասնավորապես գրել է․ «Արցախը հանձնում են թուրքին մաս մաս, հետո կանցնեն Սյունիքին ու Տավուշին, հետո Երասխին, Տիգրանաշենին։

Կտանք Արցախը հանգիստ կապրենք, հետո հերթով կտանք հանգիստ կապրենք։ Սարյան փողոցում, Հրազդանի կիրճում ու կասկադում կշարունակվի խրախճանքը ժանտախտի պահին, գյուղացին սովից կմեռնի, որովհետև թուրքական բանջարեղենը ավելի էժան կվաճառվի հայկական շուկայում, բայց ինքը ուրախ կմեռնի, քաղաքներում թուրքի կողմից կբռնաբարվեն հայ կանայք ու աղջիկները,

բայց կարևորը ուրախ կլինեն, որ նախկինները իշխանության չեն լինի, ընդիմադիրները կբաժանվեն խմբերի, կստեղծեն նեոհեղափոխական ճակատներ ու երջանիկ կոչնչանան ոչ ինձ ոչ քեզ տրամաբանությամբ։ Այս ողջ ֆոնին կտուժի հայրենիքս, բզկտված, բռնաբարված, անտերության մատնված հայրենիքս…

Սթափվե՛ք․ տիկնայք և պարոնայք․ ճառեր ասելու ժամանակը վաղուց անցել է, այժմ եկել է զանգ կախելու ժամանակը… Հայրենիքս հայի կարիքն ունի, ուրեմն ի զեն մահ կամ ազատություն ուրիշ ոչինչ…»։