Գյուղական միջավայրում Գոհար Ավետիսյանը ուշագրավ լուսանկարներ է հրապարակել


Արդեն շատերը հասցրին իմանալ, որ հայտնի դիմահարդարուհի Գոհար Ավետիսյանը գտնվում է հայրենիքում։ Նախ նշենք, որ նա ոճային նկատելի փոփոխություն է արել՝ գունափոխելով վարսերը։

Անձամբ իր գալու մասին հայտնելով՝ դիմահարդարը խոստացել էր ուշագրավ դրվագներ ներկայացնել իր ուղևորությունից։

Հանրահայտ դիմահարդարը սկզբի համար հանգրվանել է տատիկի մոտ։

Նրա տատիկի տունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում։

Նա կատակով ասում է, որ տատիկին առհասարակ չի հուզում, թե իր թոռնիկն ինչ կարգավիճակ ունի, կամ թե նա հայտնի դեմք է, միևնույն է, նրան տատիկը դարձալ հավկիթներ համավելու է ուղարկում։

Նա որպես ապացույց հումորային կադրեր էր հրապարակել, իսկ հետո հանդես է եկել ուշագրավ լուսանկարների շարքով։

Լուսանկարներում Գոհարը տատիկի գյուղատնտեսությամբ է շրջապատված։ Դիմահարդարը լուսանկարահանվել է տատիկի պահած ընտանի կենդանիների հետ՝ կովի, գառի, հավի։

Մի դեպքում Գոհարը հանդես է գալիս կթվորի կերպարում, մեկ այլ դեպքում նկարվել է գեղեցիկ «սանրվածք» ունեցող հավի հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!