Գլենդելում ցուցասրահ է բացվել, որտեղ ամեն բան պատրաստված է լավաշից․ անչափ հետաքրքիր տեսանյութ


Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը սոցիալական իր հարթակներում ակտիվ է։ Նա տարաբնույթ գրառումներ է կատարում և հանրայնացնում լուսանկարներ և տեսանյութեր։ Վերջին շրջանում նրա հրապարակումները քաղաքական  բնույթի են։

Նա քննադատում է ղեկավարությանը։ Այս անգամ դերասանուհին հետաքրքրական տեսանյութ է հանրայնացրել, որտեղ նկարահանված է ցուցասրահ։ Ցուցասրահը գտնվում է Գլենդելում և բացվել է Ապրիլի 24-ին ընդառաջ։ Ցուցասրահն իրենից ներկայացնում բնակարան, որտեղ ամեն ինչ պատրաստված է լավաշից։

Տեսանյութին Գայանեն կցել է գրառում, որտեղ ասված է․ «Շատ սիրուն ու հետաքրքիր.. Լավաշից է ամենը պատրաստված և ցուցադրվում է Գլենդելում: Ապրիլի 24 -ին ընդառաջ»։ Եվ, իրոք, անչափ գեղեցիկ է ստացվել ու հետաքրքրական։

Հիանալի գաղափար է, որ հաջողությամբ կյանքի է կոչվել։ Լավաշը հայկականության խորհրդանիշ է։ Հացը մշտապես համարվել է հայ օջախի պահպանության սիմվոլը։ Լավաշից սեղան, բազմոց, հագուստ, կոշիկ և ամեն բան այստեղ լավաշից է։

Ակամայից հիշում ես հայկական «Լավաշ» մուլտֆիլմը, որտեղ նորածնի համար լավաշը հագուստ էր ծառայում։ Ցուցասրահից արված տեսանյութը ստորև․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!