«Գիտե՞ք մեր ծառայության ժամանակ բանակում ամենահայհոյված առարկան ո՞րն է եղել»․ Վահագն Ալեքսանյան


ԱԺ-ում վիճաբանությունների պակաս չի լինում , ինչպես տեսնում ենք գրեթե ամեն օր։ Յուրաքանչյուր հաջորդող նիստ է՛լ ավելի վիճահարույց ու սկանդալային է լինում։

Այս անգամ լարվածությունը ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի և Սեյրան Օհանյանի միջև էր։  ԱԺ-ում ունեցած իր ելույթի ժամանակ Վահագն Ալեքսանյանը ամբիոնից դիմել է Սեյրան Օհանյանին և հիշեցրել նրան օրերս ունեցած ելույթը, որի ժամանակ արտահայտել է մի միտք, ըստ որի՝ երկրում, բնակչության մոտ անկում է ապրել հայրենասիրական մոտեցումները։

Ալեքսանյանը շարունակելով միտքը՝ ասել է, որ իր ծառայության տարիներին մշտապես հույս է ունեցել, որ մի օր կհանդիպի նրան։

Եվ այսօր դիմելով Օհանյանին՝  հարցրել է, թե արդյոք նա գիտի զորամասում ո՞ր իրն է ավելի շատ հայհոյվել վերջինիս նախարարության օրոք։

Ապա  հնչեցրել է պատասխանը․ «Էն պազիկը, որ զինվորին բերել է զորամաս»։ Վահագն Ալեքսանյանը հավելել է, որ ռազմահայրենասիրության անկում վաղուց է, ինչ նկատվում է և ընդգծել է, որ այդ երևույթը բնավ նոր չէ։


Понравилась статья? Поделиться с друзьями: