«Գերու կարգավիճակին չենք համակերպվելու, եթե մինչև վաղը ճանապարհը չբացվի, մենք կգանք բացելու»․ Արցախցու կոչը․ տեսանյութ


Տասն օրից ավելի է Արցախը գերության մեջ  է։ Օրերը հաջորդաբար անցնում են, սակայն իրավիճակի փոփոխություն չի նկատվում։ Մարդիկ մնում են գերեվարման մեջ և մատնված հումանիտար աղետի սպառնալիքին։

Արցախցի երիտասարդ աղջիկը՝ Սոսեն, իր հայրենակիցներին է դիմել և կոչ-խնդրանք հղել։ Նա առաջարկում է հավաքվել մեկ մարդու նման և դուրս գալ թշնամու դեմ և պահանջել բաց անել իրենց կանքի ճանապարհը։

Նա իր խոսքում պատմել է, որ ռուս խաղաղապահները նրանց առաջարկել են օգնել թուրքերի միջով անցնել և վերցնել իրենց երեխաներն։

Սոսեն հայտնում է, որ իրենք հրաժարվել են, քանի որ մեկանգամյա օգտագործման ճանապարհ իրենց հարկավոր չէ։ Նրանք ծնվել են Արցախում, ապրել են, երեխաներ ունեցել և  շարունակելու են ապրել Արցախում և ոչ ոք նրանց այդտեղից դուրս չի կարող բերել։

Հայտնում է, որ գերու կարգավիճակին համակերպվել չեն պատրաստվում  և մինչ վաղը սպասելուց հետո իրենք կբացեն ճանապարհը։ Աղջկա խոսքի մանրամասները դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: