Տասնութամյա Սարո Մարկոսյանը և տասնիննամյա Նարեկ Ներսիսյանը նորակոչիկներ էին, երբ սկսվեց պատերազմը։ Տղաները գերեվարվել էին։

Ադրբեջանում նրանք ծանր օրեր, գիշերներ են ունեցել։ Սակայն յուրաքանչյուր օր հույս են փայփայփել, որ մի օր հայրենիք կվերադառնան՝ չնայած այն բանին, որ ամեն բացվող առավոտվա հետ հույսը նվազում էր։ Բարեբախտաբար Նարեկը ևՍարոն վերադարձան։

Նրանք դեկտեմբերի տասնչորսին վերադարձած քառասունչորս հոգանոց խմբում էին։ Վերադառնալուց անմիջապես հետո բուժզննում են անցել և պարզվել է, որ նրանք որևէ խնդիր չունեն։

Հանդիպել են նաև հոգեբանի հետ։ Վերջինս ասել է, որ դեռ շատ կհանդիպեն, սակայն չեն հանդիպել, քանի որ տղաները վերադարձել են ծառայության։ Նարեկը և Սարոն պնդում են, որ ծառայության պատրաստ չեն։ Սարոն պատմում է, որ հրաման տալ, հրաման կատարել չի կարողանում, չի համակերպվում։

Նրան անհանգստացնում է նաև ոտքի բեկորը։ Չեն հեռացրել, որովհետև վիրահատությունը կարող է հետևանքներ թողնել։ Տղաների հոգեվիճակին և այլ մանրամասներին տեղեկացեք ստորև կցված նյութում։