Աննա Դոովլաթյանն իր նրբաճաշակությամբ շարունակում է հիացնել հետևորդներին։ Նա նույնպիսի նրբաճաշակութայմբ էլ մեծացնում է իր երկամյա դստերը՝ Կարինային։

Փոքրիկն ուղղակի հիացնում է իր գեղեցիկ արտաքինով։ Իսկ երգչուհի և արդեն դիզայներ մայրիկը յուրօրինակ կերպով ընդգծում է դստեր գեղեցկությունը։ Փոքրիկ Կարինայով հիանում են ինչպես մայրիկի, այնպես էլ դերասան հայրիկի՝ Դավիթ Աղաջանյանի երկրպագուները։

Աննա Դովլաթյանը հաճախ է դստեր հետ համատեղ կադրեր հանրայնացնում և կիսվում հանրության հետ իր երջանկությամբ։ Օրերս Աննան դստեր հետ նոր ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ մայր և դուստր միանման հագուստներ են կրում։

Լուսանկարներն անչափ գեղեցիկ և նուրբ են ստացվել։ Լուսանկարներից ուղղակի ջերմություն է ճառագում, իսկ կից Աննա Դովլաթյանը գրել է․ «Գեղեցիկ օր թիթեռնիկիս հետ»։

Մեկնաբանություններում հետևորդներն իրենց հիացմունքն են արտահայտել, հիացել և ջերմ ու բարի խոսքեր հղել օրինակելի ընտանիքին։ Իսկ լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։