Սիրունին Մինասին բոլորն էլ հիշում են։ Գեղեցիկ, յուրօրինակ արտաքինով և դրա հետ միասին գեղեցիկ ու կիրթ հայերենով խոսացող աղջկան բոլորն էլ անմիջապես նկատեցին։

Եվ չնայած այն հանգամանքին, որ Սիրուն Մինասը դերասանական ասպարեզում քայլեր կատարեց և ներկայացավ հումորային ձևաչափում՝ նա բժշկի մասնագիտություն ունի և հրաշալի պլաստիկ վիրաբույժ է։

Այս ամենի հետ մեկտեղ էլ շարունակում է հաղորդավարական գործունեությունը։

Նա հրաշալի և օրինակել ընտանիք ունի, որտեղ մեծանում են երկու երեխաներ։ Սիրուն Մինասը համացանցային տիրույթում ակտիվություն ունի և երբեմն ներկայացնում է ընտանեկան դրվագներ։

Այս անգամ նա ամուսնու հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել։ Այն անչափ ջերմ է և լուսանկարից ուղղակի երջանկություն է տարածվում։

Լուսանկարից ներքև՝ մեկնաբանությունների հատվածում, Սիրունի հետևորդները ակտիվ են եղել և գեղեցիկ ու ջերմ խոսքեր հղել․ «Գեղեցիկ զույգ», «Հրաշալի ընտանիք», «Օրինակելի ընտանիք», «Գեղեցկուհի հայուհի» և այյլ նմանատիպ հաճոյախոսություններ։ Լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։