Բնության դեմ անզոր է նույնիսկ մարդը։ Բնությունն է, որ ի զորու է թելադրել մարդու քայլերը։ Այս օրերին աշնան վերջին օրերն ենք անցկացնում և չենք էլ հասցնի աչք թարթել և ահա ձմեռը։

Ավելին՝ այն արդեն թակում է մեր դուռը։ Նոյեմբերի տասնմեկին Հայաստանի մի շարք բնակավայրերում տեղումներ են սկսվել։

Որոշ տեղեր տեղումները ձյան տեսքով են։ Բավականին առատ ձյուն է տեղացել Գեղարքունիկի մարզում։ Որոշ բնակավայրերում ձյան շերտը հասել է մինչև հինգ սանտիմետրի։

Մարտունի, Ճամբարակ, Գավառ, Վարդենիս և Սևան տարածքներում առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ ձնածածկույթը հասել է հինգ սանտիմետրի։ Գյուղացիների տնտեսությունները չեն տուժել։ Նրանք հասցրել էին հավաքել բերքը և պատշաճ դիմավորել առաջին ձյունը։

Որքան էլ ձմեռը ցրտաշունչ է և ամռան տաք օրերն առավել հաճելի, սակայն յաուրաքանչյուր եղանակ յուրովի գեղեցիկ է և արժանի հիացմունքի․ չէ՞ որ այն բնության ստեղծածն է։