Ինչպես հայտնի է հումորիստ, պրոդյուսեր Գարիկի կինը ակտիվ է համացանցային հարթակում։ Նա հետաքրքիր բաղադրատոմսեր է ներկայացնում, որոնք բացառապես բուսական են։

Մարիաննային հազարավոր օգտատերեր են հետևում և սիրով պատրաստում նրա բաղադրատոմսերով։ Այս անգամ նա հերթական բանջարեղենային ուտեստն է ցույց տվել, որը ոչ միայն գեղեցիկ տեսք ունի, այլ նաև անչափ համեղ ու օգտակար է։

Անհրաժեշտ է՝
Դդմիկ
Սմբուկ
Կարտոֆիլ
Լոլիկ
Սոխ
Լեչո
Բուսայուղ
Աղ, պղպեղ

Նշված բանջարեղեններն անհրաժեշտ է կտրատել օղակաձև, համեմել և ըստ հերթականության դասավորել։ Բաղադրամասերը վերցրեք այնքան, որքան կբավականացնի թավան լցնելու համար։

Դասավորեք այնպես, ինչպես պատկերված է կցված լուսակարներում։ Ցողեք բուսայուղով, լցրեք բլենդերով անցկացված լեչոն և տեղափոխեք ջեռոց։ Դուրս բերեք մոտավորապես 30 ր հետո։

Հավատացնում ենք՝ անչափ համեղ է ստացվում։ Այն համտեսելուց հետո կրկին ու կրկին կցանկանաք պատրաստել, իսկ ընտանիքի անդամներն անչափ գոհ կմնան։