Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ սիրված լրագրող, հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը սպասում է իր առաջնեկին։ Արուսն արդեն կազմակերպել է երեխայի սեռի պարզման միջոցառումը, սակայն դեռ հանրությանը չի հայտնել փոքրիկի սեռը։

Միջոցառմանը ներկա են եղել ընկերներ, հարազատներ։ Արուսն ավելի վաղ հայտնել էր, որ այս գեղեցիկ միջոցառմանն ամուսինը, ցավոք սրտի ներկա չի լինի, քանի որ աշխատանքի բերումով գտնվում է երկրից դուրս։

Նա օրեր շարունակ չհայտնեց երեխայի սեռը, իսկ խոստացած օրը, երբ պետք է հետևորդները վերջապես իմանային, թե ով է ծնվելու, Արուսը կրկին չհայտնեց։

Սակայն լրագրողը հանրայնացրել էր մի հոլովակ, որտեղ Գարիկ Պապոյանին, այնուամենայնիվ հայտնում է։ Տեսանյութում Գարիկն անչափ ուրախ է, անգամ նկատելի էր նրա հուզված դեմքը։

Տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը, իսկ Արուսին ասում, որ ով էլ ծնվի թող լինի առողջ և մեծանա խաղաղ երկնքի տակ։