Ինչպես արդեն հայտնի է՝ Գարիկ Մարտիրոսյանն ամուսնացել է ազգությամբ ռուս կնոջ հետ։ Սակայն դա խոչընդոտ չէ, որպեսզի ազգությամբ հայ դերասան հումորիստը հեռու մնա հայկական արմատներից, ընդհակառակը՝ Ժաննային անչափ դուր են գալիս հայկական ավանդույթներն ու սովորույթները։

Նա հաճախ է լինում Հայաստանում, հյուրընկալվում ամուսնու հարազատներին և ժամանակն անցկացնում նրանց հետ։ Եվ ահա Գարիկ Մարտիրոսյանի ընտանիքը կրկին Հայաստանում է։

Ժաննա Լեվինան եղել է Գառնի Գեղարդում, այցելել տարածքում գտնվող տեսարժան վայրերը, հիացել և այդ մասին գրառել համացանցային իր տիրույթում և իր հիացմունքն արտահայտել այդ դրախտային վայրերի մասին։

Այնուհետև նա կադրեր է ներկայացրել, թե ինչպես է լավաշ թխել մի հայկական հյուրընկալ ընտանիքում և ավելի մոտիկից ճանաչել հայկական նիստուկացը, վայելել թարմ թխված լավաշի անուշ ու ախորժելի բույրը, ապա ճաշակել այն։

Լեվինան նախ հետևել է պատրաստման ընթացքին, ապա փորձել թխել ինքնուրույն։