Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել է հաղորդման շրջանակներում գովազդել ադրբեջանական ապրանքը․


Ինչպես հայտնի է, ռուսական Էնտեվե հեռուստաընկերության եթերում հեռարձակվում է հետաքրքիր ժամանցային հաղորդում, որը կոչվում է «Մասկա» շոու: Այս հաղորդման շրջանակներում տարբեր անձիք կամ խմբեր ներկայացնում են բեմադրություններ:

Հաղորդման շրջանակներում ներկայացող մասնակիցներին գնահատում են ժյուրիի անդամների գործառույթ կատարող շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ: Նրանց թվում է նաև հայազգի Գարիկ Մարտիրոսյանը: Նրա հետ կապված վերջերս ուշագրավ միջադեպ է եղել նշված հաղորդման շրջանակներում:

Հաղորդումն ունի ադրբեջանական հովանավոր, որի գովազդը պետք է անեն նաև մասնակիցներին գնահատելու համար ներկա գտնվող անձիք, այդ թվում նաև Գարիկ Մարտիրոսյանը: Պարզվում է՝ նա հրաժարվել է գովազդել ադրբեջանական ապրանքը:

Գովազդվող ապրանքը ադրբեջանական թեյի տեսականի է: Մասնակիցները թեյի բաժակով թեյ են խմում, որի վրա գրված է ադրբեջանական ապրանքանիշի անունը:

Գ. Մարտիրոսյանը կամ թեյ չի խմում, կամ խմելիս բաժակն այնպես է բռնում, որ չերևա ադրբեջանական ապրանքանիշի անունը:Այս մասին իր սոցհարթակում հայտնել է Քսենյա Սոբչակը:


Понравилась статья? Поделиться с друзьями: