Գարիկի և Սոնայի անակնալն արցախցի երեխաներին․ հարգանքի արժանի արտիստներ


Վերջին օրերին Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի նախատեսվող համերգային ծրագիրը լայն քննարկման առարկա դարձավ։

Որոշ շրջանակներ քննադատում էին սիրված արտիստներին համերգ նախտեսելու համար՝ պնդելով, որ այս շրջանում ճիշտ չէ ուրախանալ, քանզի հազարավոր մեր հայրենակիցների կյանքն է վտանգված։

Գարիկ Պապոյանը իր սոցհարթակում անդրադարձել էր այս հարցին՝ նշելով, որ երեխաներն այդ ամենի հետ կապ չունեն և ուրախանալու իրավունք ունեն, ինչպես որ բոլոր երեխաները։ Օրերս Գարիկը հրապարակեց մի լուսանկար, որտեղ ինքը Գորիսում էր։

Այնուամենայնիվ, Գարիկն ու Սոնան մեկնեցին Սյունիք և կազմակերպեցին իրենց համերգը։ Նրանք երգեցին  արցախցի այն փոքրիների համար, ովքեր շրջափակման պատճառով հեռու են մնացել ընտանիքներից և Ամանորն անգամ դիմավորեցին մասնատված ընտանիքով։

Սոնա Ռուբենյանը մի քանի հրապարակուներով է հանդես եկել և ցույց տվել արցախցի երեխաների հետ համատեղ լուսանկարներ, որոնցից մեծ ջերմություն ու սեր է փոխանցվում։ Մանրամսները՝ վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: