Գառնու տաճարը մշակութային հարուստ ժառանգություն է և դարերի խորքից մեծ ձեռքբերում, որ ունի հայ ազգը։

Հայաստանում ոտք դրած յուրաքանչյուր զբոսաշրջիկ անպայմանորեն ցանկություն է հայտնում այցելել և վայելել դեռևս Քրիստոսից առաջ կառուցված այս գեղեցկությունը։ Լեռների մեջ կառուցված հինավուրց հեթանոսական այս տաճարը յուրօրինակ գեղեցկությամբ է օժտված։

Հնագիտական նյութերի համատեղումով պարզել են, որ տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորն իր թագավորության 11-րդ տարում, այսինքն՝ մ. թ. 77 թ․։ Այն հայկական մեծ անցյալի փառահեղ մնացորդ է։

Այդ ժամանակահատվածում հայերն ու հռոեացիները պատմական լուրջ փխհարաբերությունների մեջ էին և ահա դարեր անց Գառնու տաճարը բելգիական Le Vif առցանց ամսագրի կողմից ընդգրկվում է հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753-մ.թ.ա. 476) աշխարհի լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Դա ևս մեկ լավ առիթ է Հայաստանը աշխարհում ճանաչելի դարձնել և օտարազգի զբոսաշրջիկների հետտաքրքրությունը ուղղել Հայասատանի կողմը, ինչպես նաև ցույց տալ աշժշխարհին Հայաստանի մշակութային հարստությունը։