Գայանե Ասլամազյանը կտրուկ ոճափոխության է դիմել․ հայտնի սևահերն առաջին անգամ փոխել է մազերի գույնն ու կարճ կտրվածք արել․ ահա թե ինչպիսի տեսք ունի նա այժմ


Հայտնի և սիրված հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը կտրուկ ոճափոխության է դիմել։ Նա հրաժարվել է երկար վարսերից և անգամ գունային փոփոխություն է կատարել։ Հայտնի սևահերը վարսերի համար ընտրել է բաց և կրակոտ երանգ։

Կարճ սանրվածքը նրան շատ է սազում։ Դերասանուհին ավելի է գեղեցկացել և նրբացել։ Տարիները կածես շրջանցում են հայտնի հաղորդավարուհուն։ Նա մշտապես երիտասարդ և թարմ տեսք ունի։ Տարիներ առաջ Գայանե Ասլամազյանը երկար մազերից հրաժարվելու փորձ ունեցել է։

Այդ ժամանակ հարցազրույցներից մեկում նա ասել է, որ երբեք մազերը գունային փոփոխության չի ենթարկել, կտրվածքներ ունեցել է։ Ժամանակին, երբ խոսել է կտրվածքների փոփոխությունների  վերաբերյալ, նշել է, որ մազերի հանդեմ առանձնակի թուլություն չունի։ Մազ է, կերկարի։

Հաղորդավարուհին վերջին տարիներին մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում։ Նա այնտեղ շարունակում է իր մասնագիտական գործունեությունը։

Վարում է հաղորդում, որտեղ հյուրընկալում է ճանաչված դեմքերի և տարաբնույթ  հետաքրքրական բովանդակությամբ զրույցներ անցկացնում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!