«Գաղտնի պայմանագիր Հայաստանի ու Արցախի միջև»․ արխիվային տեսանյութ․ Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ վերլուծությունը․ ահա թե ինչ պայմանագիր է այն


Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը համացանցային իր հարթակում մի տեսանյութով է կիսվել, որին կից գրառման մեջ նշել է, որ առաջին անգամ է տեսնում այդ տեսանյութը։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ տեսանյութը վերնագրված է՝ «Գաղտնի պայմանագիր Հայաստանի ու Արցախի միջև»։

Տեսանյութում վերոնշյալ պայմանագրի մանրամասները ներկայացնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սեղանի շուրջ նստած է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես հասկանալի է դառնում հավաքույթն իրենից ներկայացնում է նիստ, որը տեղի է ունեցել Ստեփանակերտում։ Հավաքվածներին հանդիմանում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ այս տեսանյութը մի քանի բան է ապացուցում և հանգամանալից ներկայացնում է այդ կետերը։

Սաֆարյանը գրել է․ «1. Չնայած Երևանում քանիցս կատարել էին Ստեփանակերտում հայտնի մի խմբի բոլոր պահանջ- քմահաճույքները, որոնք Տեր-Պետրոսյանը ստորացում է անվանում, ու փաստացի Երևանը գործել է այնպես, ինչպես պահանջել են Քոչարյան և Co-ն, այդուհանդերձ նրանք մինչ այդ ու դրանից հետո քանիցս խախտել են իրենց իսկ պահանջված ու ստորագրած պայմանները։ 2. 2016-ի ու 2020-ի պատերազմի լույսի ներքո դրա միակ բացատրություն է դառնում այն, որ Ռոբերտ Քոչարյանի առաջադրանքները պարբերաբար փոխել են, և 1997-98-ի նոր առաջադրանքն էր թույլ չտալ ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահների տեղակայումը, պահել ոչ թե Արցախը, այլ ստատուս քվոն իր պաշտոնավարման 2 շրջաններում, հետո տարածքը հանձնել առաջադրանք տվող-փոխողին։

2008թ. նախագահական ընտրությունների ու իրավահաջորդների ապալեգիտիմացումը մարտի 1-ով պետք դրա պայմաններն ստեղծեին’ թույլ, կամակատար, արտաքին լեգիտիմությունը փնտրող նախագահի ձեռքերով։ Բայց Սերժ Սարգսյանը պակաս չձգձգեց ու մի քանի նախազգուշացումներ ստացավ։

Դրա համար էլ հայտնի տեղից 2018-ից հետո Քոչարյանին ասացին’ գնա և կատարիր խոստումը, ինչպես պայմանավորված է ու նա «մուտք» գործեց քաղաքականություն, որովհետև 2008-ի նրա իրավահաջորդը չկարողացավ կամ չուզեց դա անել…

3. Անգամ Սերժ Սարգսյանը ուշացումով գլխի ընկավ, որ Արցախը Հայաստանինը պահելու ժամկետն ավարտվել է ու պահանջում են հայտնի պլանով վերադարձնել…. Հավանաբար դա արդեն այնքան ակնհայտ էր նրա համար, որ 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո գնաց Տեր-Պետրոսյանի տուն….»։ Տեսանյութը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: