Գազարով շատ համեղ, պարզ ու մատչելի աղցան 10 րոպեում


Աղցանները խոհանոցում մշտապես առաջատար դեր են ունեցել։ Եվ միայն այն պատճառով, որ դրանք հարուստ վիտամինային բաղադրություն ունեն։

Այս նյութում առաջարկում ենք պատրաստել աղցան, որը դյուրին ստացման մոտեցում ունի և կխլի ընդամենը 10 ր։ Գազարով հագեցած այս աղցանը ձեր սիրելին կդառնա ։ Փորձեք և կհամոզվեք դրանում։ Իսկ անհրաժեշտ մթերքներն ամենամատչելին են։

Անհրաժեշտ է՝

▪️2 խոշոր գազար

▪️2 ճ/գ բուսայուղ

▪️1-2 պճեղ սխտոր

▪️150 գ քամած մածուն

▪️50 գ մանրացրած ընկույզ

▪️2 ճյուղ սամիթ

▪️աղ,սև պղպեղ

Գազարը քերել և քիչ բուսայուղում տապակել մինչ փափկելը: Մեկ այլ փոքր-ինչ խորը ափսեում լցնել քամած մածուն և հավելել բոլոր բաղադրիչները: Աղցանը կարելի է մատուցել կանաչ խնձորով, նարնջի շերտերի վրա, ինչպես նաև չորահացով:

Ինչպես նկատում եք՝ այստեղ մատուցվել է նարնջով։ Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: