Պարբերաբար ներկայացնելով տարատեսակ համեղ ուտեստներ՝ շարունակում ենք նոր բաղադրատոմսեր բերել և հիացնել դրանց պարզությամբ և համեղությամբ։

Այս անգամ կրկին աղցան եք ներկայացնելու։ Այն անչափ օգտակար է և պատրաստման համար կծախսեք ընդամենը 5-7 րոպե։ Եվ նաև շտապենք զարմացնել, որ այս համեղ աղցանի հմնական բաղադրիչները երեքն են՝ գազար, պանիր, թթվասեր։

Հինական բաղադրամսերին միացրեք նաև սխտոր, չորացրած ռեհան, աղ՝ ըստ ցանկության և ճաշակի։ Թթվասերը կարելի է փոխարինել մայոնեզով՝ ըստ ցանկության և ճաշակի։ Օտագործեք թարմ գազար և կարծր տեսակի պանիր։ Եվ այսպես, մաքրած և լվացած գազարն անցկացրեք քերիչով, ապա քերիչով անցկացրեք նաև պանիրը, մանրացրեք սխտորը և միացրեք միմյանց, հավելեք թթվասերը, ռեհանը և լավ միախառնեք։

Այս աղցանը շատ օգտակար է։ Ինքներդ դատեք՝ բոլոր բաղդրիչներն առանձին-առանձին անսահման օգտակար են, իսկ ինչ կլինի, երբ այդ ամենը լինեն մեկտեղ։

Պատրաստեք և վայելեք։ Բարի ախորժակ։ Վարը կցված տեսանյութը ձեզ կօգնի պատաստման ընթացքում։