Գագիկ Սուրենյանը արխիվային լուսանկար է հրապարակել․ նա ցույց է տվել իր հարսանիքից մի դրվագ և պատմել օրվա եղանակից․ ապշեցուցիչ է


Հանրությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Գագիկ Սուրենյանի նկատմամբ։ Օդերևութաբանության ղեկավարին համացանցային հարթակներում հետևում են բազմաթիվ օգտատերեր, ովքեր հետաքրքրված են ոչ միայն եղանակային կանխատեսուներով, այլև Սուրենյանի կյանքի իրադարձություններով։

Վերջինս սիրով կիսվում և ցույց է տալիս հետաքրքրական հրապարակումներ։ Նրա հրապարակումները գրեթե միշտ այս կամ այն չափով կապված են բնության, եղանակի հետ։ Այս անգամ Սուրենյանը ընտանեկան արխիվային լուսանկար է հանրայնացրել։

ԱՆա իր հարսանիքից մի դրվագ է ներկայացրել։ Լուսանկարում նորապսակներն են։ Գագիկ Սուրենյանը լուսանկարին կից գրառում է կատարել, որտեղ նշել է, որ իրենց հարսանիքը տեղի է ունեցել փետվարի քսանին, այսինքն՝ 12 տարի առաջ հենց այս օրը։

Իսկ եղանակն ուղղակի գարնանային  է եղել՝ +20 աստիճան։ Նա մասնավորապես գրել է․ «2010 թ․ փետրվարի 20-ը կրկին այսօրվա պես արևոտ էր ու ջերմ, Երևանում ջերմաստիճանը +20 աստիճան»։

Եվ իրոք, լուսանկարի ֆոնին կարելի է տեսնել կանաչ խոտածակույթ, ծառեր։ Լուսանկարը ջերմ է և գարնանային։


Понравилась статья? Поделиться с друзьями: