Բրոկոլիով չափազանց համեղ ապուր, որն անմահական համ ունի


Օրն ավարտեք մեզ հետ խոհանոցային հրաշալի նորույթով։ Այս նյութում ցանկանում ենք ներկայացնել անչափ համեղ մի բաղադրատոմս։ Այն իրենից ներկայացնում է օգտակար, հագեցնող ապուր բրոկոլիով։

Եվ այսպես, բրոկոլիով նրբահամ կրեմ ապուր պատրաստելու համար առաջարկում ենք նախապատրաստել նշված մթերքները՝

Կես գլուխ սոխ

1 պճեղ սխտոր

30 գ կարագ

1 կարտոֆիլ

Աղ, սև պղպեղ

500 գ թարմ կամ սառեցված բրոկոլի

1 լ ջուր

100 մլ սերուցք 10%-անոց կամ կաթ

Անցնենք պատրաստման գործընթացին։ Կարագի մեջ մի փոքր տապակել սոխը և սխտորը, համեմել, ավելացնել ջուր, կարտոֆիլ և եփել 15 ր մինչ կարտոֆիլները կփափկեն:

Այնուհետև անհրաժեշտ կլինի հավելել բրոկոլի և եփել ևս 7-10 ր (այնպես, որ գույնը հնարավորինս կանաչ մնա):

Անցկացնել բլենդերով, լցնել սերուցքը, սպասել եռա և վերջ՝ համեղ և օգտակար ապուրը պատրաստ է: Մատուցել չորահացով: Բարի ախորժակ և բարի պատրաստման ընթացք ենք մաղթում։ Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!