Բրյուսելյան կաղամբով ուտեստ, որն անչափ օգտակար է․ այս բանջարեղենը հաճախ օգտագործեք


Երևի շատ եք լսել փոքր կաղմաբիկներ հիշեցնող բանջարեղենի մասին։ Բրյուսելյան կաղամբը ամենաօգտակարներից մեկն է, որով պատրաստված ուտեստներն անչափ համով են, պարզ և թեթև։

Եվ այսպես, այս անգամ ներկայացնում ենք օգտակար հերթական ուտեստը, որի պատրաստումն անչափ հեշտ է և մատուցվում է թե՛ տաք և թե՛ սառը վիճակում։ Սկզբում պետք է մաքրել կաղամբիկները՝ հեռացնել վրայի շերտերը և կոշտ պոչուկները, որից հետո աղաջրի մեջ թողնել 15 ր։

Քանի որ կաղամբի այս տեսակն ունի փոքր-ինչ դառնություն, այն պանհրաժեշտ է նախօրոք խաշել և թողնել եռման ջրի մեջ, ապա եփել 10 ր:

Բուսայուղում սոխառած պատրաստել, միացնել խոշոր կտրատած կարմիր պղպեղը և մի քանի րոպե տապակել:

Հավելել կաղամբը (կարելի է մեջտեղից կիսել)։ Մատուցել կիտրոնի հյութով: Մատուցվում է ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում։ Կարելի է վայելել, բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: