Այսօր՝ հունվարի մեկին, իր ծննդյան օրն է նշում Սոֆի Դևոյանը։ Զարուհի Բաբայանի դուստրը, Սոֆի Դևոյանի թոռնուհին, ով կրում է տատիկի անուն ազգանունը և նաև շարունակում տատիկի գործունեությունը, այսօր դարձավ քսանմեկ տարեկան։

Սոֆի Դևոյան կրտսերն աչք է ընկել դեռ վաղ տարիքից։ Նա հաճախել է տատիկի պարի դպրոց, իսկ մայրիկի հետ հաճախ գնացել աշխատանքի։ Այսօր նա հրաշալի պարում է և ծավալում մանկավարժական գործունեություն։

Փոքրուց նա սիրել է ճանաչված ու հանրային լնելը և նրա երիտասարդ կյանքը հենց այդպես էլ դասավովեց․ նա ճանաչված է և սիրված։ Սոֆին զբաղվում է պարային գործունեությամբ։

Տարեդարձի առիթով պարուհին մի հրապարակում է կատարել՝ հրապաակելով մի քանի դրվագ 2022-ից։ Իսկ կից գրել է․ «Բռնվեք․․․ ես ավելի պայծառ եմ շողալու»։

Մեկնաբանություններում պարուհուն շնորհավորել են բազմաթիվ օգտատերեր, լավագույնը մաղթել։ Մենք նույնպես շնորհավորում ենք և ամենաբարին մաղթում։