Դավիթ Մալյանը, ով հայտնի իր ընդդիմադիր հայացքներով, համացանացյին տիրույթում հայտնել է, որ Չաուշեսկուի գնդակահարության ներկայացումը բեմադրելու համար պահանջվել է իրեն մեկուկես տարով ազատազրկել:

Այն պահանջը ներկայացվել է դատախազի կողմից։ Բանն այն է, որ դեռ անցյալ տարի փետրվարին Նարեկ Մալյանը հանրահավաքից առաջ (հայրենիքի փրկության շարժում) փողոցում մի բեմադրություն էր ներկայացրել, որը կոչվում էր «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին»։

Այն իր բնույթով ֆուտուրիստական ներկայացում է եղել և հանրության լայն շրջանակներում առաջ է բերել քննադատությւններ։ Ներկայացումը քննադատվում էր ատելության քարոզ տարածելու համար։

Ներկայացումն իր մեջ պարունակել է բռնություն և քարոզ։ Եվ հենց դա է պատճառը, որ դատախազը պահանջել է ազատազրկել ներկայացման բեմադրիչին՝ Նարեկ Մալյանին։

Նարեկ Մալյանը հանդիսանում է «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիրը և ընդդիմադիր և քննադատակն հայացքներով բավականին հայտնի է հանրությանը։ Դատախազի պահանջի վերաբերյալ մանրամասները դեռևս հայտնի չէ։