Ինչպես շատերին է հայտնի, Շուշիում կար հայկական գորգերի թանգարան, որն ուներ տասը տարվա պատմություն։ Թանգարանում ներառված են ինչպես եզակի, այնպես էլ ժամանակակից գորգեր։

Թանգարանն այժմ տեղափոխվել է Երևան։ Վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը համացանցային հարթակում գրառում է կատարել, որտեղ նշել է Ալիևների Արցախի գրավվյալ գտարածքներ այցի վերաբերյալ մանրամասներ։

Սաֆարյանը հայտնել է, որ այնտեղ գտնվող «թանգարանում» ցուցադրվել է գորգեր, որոնք հայկական են եղել։ Ակնհայտ է, որ դրանք մնացել են այնտեղ պատերազմից հետո։ Գորգերը ներկայացվել են որպես ադրբեջանական։

Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Բռնապետն իր սիլիկոնի հետ այցելել է «թանգարան», որտեղ ակնհայտորեն Շուշիի թանգարաններում հայերի թողած հնագույն հայկական գորգերն են սեփականացված ցուցադրվում այս ամիսներին իրենց բերած նկար-մկարի, թուրքական փալաս-փուլուսի հետ։

Յունեսկոյի հետ աշխատող կառույցները անելիք ունեն․․․․ Մանավանդ, որ չթողեցին ՄԱԿ և միջազգային կառույցները մուտք գործեն․․․ Գործ արեք»։