Հանրությունը լայն քննարկում է Տոմայի և Պոնչի միջև հնարավոր սիրավեպի մասին լուրերը։ Զույգը, սակայն, չի խոսում այս մասին, բայց շարունակում է հասարակակն վայրում միասին հանդես գալ, ինչն էլ քննարկումներին լայն բնույթ է տալիս։ Հարցազրույցներ նրանց մասնակցությամբ, իհարկե, լինում են, բայց նրանցից ոչ մեկ այդ մասին չի խոսում․ նպատակահարմար չեն գտնում։

Օգտատերերից շատերն են կարծում, որ զույգն իրար համար ստեղծված, իսկ ոմանք էլ կտրական են տրամադրված և տարաբնույթ հարթակների մեկնաբանություններում նշում են զույգի անհամապատասխան լինելու մասին։

Դերասանները շարունակում են համատեղ հրապարակումները և թեժացնում խոսակցությունները։ Պոնչը Ինսթագրամյան հարթակում Տոմայի հետ համատեղ լուսակար է հանրայնացրել և հիացրել երկրպագուներին։

Նա կից գրել է․ «Կլորա կյանքը։ Բռավո նրանց, ով հասկացավ, որ «Կլոր» նկատի ունեմ ինձ։ Տոմայի նման սիրուն և պուպուշ շաբաթ եմ մաղթում»։ Հումորային այս գրառմանը արտիստների երկրպագուները ջերմ արձագանք են տվել և հիացել գեղեցիկ զույգով։

Տոման իսկապես իր գեղեցիկ տեսքով հիացրել է շատերին։ Անկախ ամեն ինչից՝ Տոմային և Պոնչին երջանկություն ենք մաղթում, իսկ լուսանկարը կգտնեք նյութին կից։