Բուրավետ տորթ ելակով


Նուրբ եւ շատ համեղ ելակով տորթերը  հաճելի կլինեն նույնիսկ քմահաճ մարդկանց բերանի քիմքին:

Բաղադրությունը `

100 գ  կարագ

1 բաժակ շաքար

1 վանիլին

2 ձու

1 բաժակ կեֆիր

1.5 բաժակ ալյուր

Պատրաստման եղանակը՝

Շաքարավազի եւ վանիլինի հետ հարել կարագը: Ավելացնել ձվերը եւ հարել մինչեւ համասեռ զանգված դառնա: Ապա ավելացնել կեֆիր եւ լավ խառնել: Հարկավոր է լցնել ալյուրը և լավ խառնել:

Խմորը լցնել ջեռոցի ամանի մեջ, որը նախապես յուղոտել ենք: Ելակները շարել վրան՝ մի փոքր սեղմելով այն խմորին: Թխել  190 աստիճանով,  35-40 րոպե: Մատուցելուց առաջ վրան  շաղ տալ  շաքարի  փոշի: Կարող եք ձևավորել ըստ ցանկության:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!