Խոհանոցը նույնպես նորամուծություն է պահանջում։ Նոր ուտեստները, համային տարբերությունները նոր շունչ կբերեն քիմքին և հավաքույթներն ու հացկերույթը է՛լ ավելի հաճելի կդարձնեն։

Ներկայացնում ենք բուլղարական պղպեղով մի հրաշալի աղցան, որն իսկապես արժի փորձել։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է մի քանի րոպե։ Կարելի է մատուցել փլավների, տապականեր հետ։

Անհրաժեշտ է՝
Գունավոր բուլղարական պղպեղներ — 3 հ․
Քունջութ — 1 ճ․գ․
Մաղադանոս — 1 լավ փունջ
Սոխ — 1 հ․
Սխտոր — 1 ատամիկ
Աղ, սև պղպեղ
Սոյայի սոուս — 2 ճ․գ․
Քացախ — 2 ճ․գ․

Եվ այսպես, պղպեղները բարակ կտրատել և մի քանի րոպե տապակել բուսայուղում։ Եթե պղպեղները փոքր-ինչ խրթխրթան մնան, ավելի համեղ կստացվի։ Միացնել քունջութը և ևս մեկ րոպե տապակել, ապա սառեցնել։ Այնուհետև հավելել մյուս բոլոր բաղադրամսերը և լավ խառնել։ Ահա և վերջ պատրաստ է։

Այն կարելի է պատրաստելուց հետո անմիջապես ուտել, սակայն մի քանի ժամ անց այն անմահական կլինի։ Իր գունային գեղեցիկ համադրությամբ կզարդարի ձեր սեղանը։ Անուշ լինի։