Բուլկիներ դարչինով, որոնք խենթացնող համ ունեն


Թեյի կամ սուրճի հետ իդեալական համադրություն ստանալու համար կամ ուղղակի երեխաներին ու մեծերին ուրախացնելու համար առաջարկում ենք պատրաստել բուլկիներ, որոնց համը, հավատացեք, խենթացնող է։

Դարչինի համն ու հոտը ողղակի կգերեն անգամ այն մարդկանց, ովքեր քաղցրի մեծ սիրահարներ չեն։ Այս բուլկիները փափուկ են, բուրումնավետ  և որ կարևոր է նաև հեշտ պատրաստվող և հասանելի բաղադրամասերով։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ բաղադրամասերը՝

Խմոր

Ալյուր — 80 գ

Խմորիչ — 6 գ

Կաթ — 250 մլ

Հավկիթ — 1 հ․

Կարագ — 80 գ

Աղ — 1 պտղունց

Միջուկ

Հալած կարագ — 60 գ

Շաքարավազ — 150 գ

Աղացած դարչին — 3 ճ․գ․

Ջնարակ

Կարագ — 100 գ

Շաքարի փոշի — 170 գ

Կաթնաշոռային սերուցքային պանիր — 70 գ

Երբ արդեն դասավորված են բոլոր բաղադրիչները, սկսենք պատաստման ընթացքը։ Նախ կաթի մեջ լուծեք խմորիչը, ապա սկսել ստանալ խմորը, որի համար անհրաժեշտ կլինի ալյուրը, աղը և շաքարը միախառնել և ստացված զանգվածին միացնել խմորիչը։

Պատրաստման ողջ մանրամասրեը կգտնեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: