Ինչպես արդեն հայտնել էինք ավելի վաղ և գրեթե շատերին է հայտնի՝ կյանքից հեռացել է ռուս էստադայի վառ և կարկառուն ներկայացուցիչ Բորիս Մոիսեևը։

Նրա մահից օրեր անց երգչի հարևանուհին տարօրինակ մի փաստ է հայտնել։ Միջին տարիքի կինը հավատացնում է, որ հայտնի երգչի մահից առաջ ինչ-որ մի անձ նրա բնակարանից իրեր է դուրս բերել, որոնք բավականին թանկարժեք են։

Հարևանուհին պնդում է, որ ճանաչում է այդ մարդուն, սակայն չի պատրաստվում անունը հայտնել։ Նշում է՝ իրերի դուրս բերման ընթացքին ականատես է եղել և ուշադիր հետևել։

Մոիսեևը հնաոճ իրեր շատ էր սիրում և իր տունը լեցուն էր թանկ արժեք ունեցող իրերով և նկարներով։ Ռուսական սոցհարթակներում լուրեր են շրջանառվում, որ երգիչը ողջ ունեցվածքը կտակել է Սերգեյ Գորոխին։

Բորիսի եղբայրն էլ պնդում է, որ դատարան են դիմելու հարազատի ժառանգության արդար ստացման համար։