«Բողոքի ժամ»․ Միլան կրկին բարկացել է․ Սիլվա Հակոբյանի դստեր մասնակցությամբ հերթական արտիստիկ տեսանյութը


Համացանցում հայտնիույթուն ձեռք բերած Միլան շարունակում է հիացնել և գրավել հանրության ուշադրությունը։ Այս անգամ սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանի դուստրը կրկին բարկացել է, սակայն պարզ չէ, թե ինչու։

Միլան ունի իր անձնական օգտահաշիվը, որտեղ նրա ծնողները հանարայնացնում են դստեր մասնակցությամբ ուշագրավ, երբեմն զավեշտալի տեսանյութեր և լուսանկարներ։

Փոքրիկն անչափ արիստիկ պահվածք ունի, որով էլ գրավել է համացանցային օգտատերերի ուշադրութունը։ Նրան սիրում են բոլորը և հաճույքով հետևում, իսկ հրապարակումներին էլ ջերմ վերաբերմունք ցուցաբերում։

Այս անգամ հանրայնացված տեսանյոթում երևում է, թե ինչպես է փոքրիկը մահճակալի մեջ ինչ-որ դժգոհություններ հայտնում։ Նա նշում է, որ ինքը չի ասել գնա գործի, այլ խնդրել է և այլն։ Տեսանյութը մակագրված է՝ բողոքի ժամ։

Միլան շարունակ բողոքում է և պարզ չէ դրդապատճառը, ըստ երևույթին՝ փոքրիկն ուղղակի չի ցանկանում քնել։ Բոլոր հետաքրքրական մանրամասները դիտեք ստորև բերված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: