Տիգրան Արզաքանցյանը ժամանցային հաղորդումներից մեկում հյուր է եղել։ Քաղաքական գործիչը, գործարարը հյուրընկալվել է կնոջ հետ։ Հաղորդման ժամանակ զրույցը բավականին մտերմիկ է եղել և Տիգրան Արզաքանցյանն անգամ անեկդոտ է պատմել։

Նա այդ հաղորդումից մի հատված կիսվել է համացանցային իր հարթակում և կից կատարել գրառում, որտեղ դիմել է այն մարդկանց, ովքեր ծիծաղում են իր բարբառի վրա և նանց առաջարկել է դիտել այդ հաղորդման տեսագրությունը։

Գրառման մեջ նա նաև անդրադարձել է իր հայրենասիրությանը։

Նա մասնավորապես գրել է․ «Ես երբեք չեմ հեռացել իմ երկրից, իմ տունը Քյավառն է, հայրենիքը՝ Հայաստանը, և որքան էլ լայն բացի օտարությունն իր դռները, և որքան էլ գտնվեն մարդիկ, որոնց ես դուր չեմ գա, միևնույն է ես մնալու եմ Հայաստանում, իմ Քյավառում և անելու եմ ամեն բան, հանուն Հայաստանի զարգացման։

Իսկ բոլոր նրանց, որոնց դուր չի գալիս իմ խոսակցականը խորհուրդ կտամ դիտել այս տեսանյութը»։ Իսկ տեսանյութը ներկայացնու ենք վարը։