Բյուջետային և անչափ համեղ ընթրիք ողջ ընտանիքի համար


Երբ ընտանիքի անդամները հավաքված են սեղանի շուրջ, ուրախ և երջանիկ են բոլորը։ Դա օրվա այն ժամանակահատվածն է, երբ յուրաքանչյուրը պատմում է օրվա մասին, ուրախ և երբեմն էլ տխուր իրավիճակների մասին, կիսվում միմյանց հետ, փոխանակվում մտքերով, կարծիքներով և հաճախ էլ խորհուրդներով։

Իսկ համեղ ուտեստը զրույցն է՛լ ավելի է ջերմացնում։ Եվ այսպես, առաջարկում ենք պատրաստել ուտեստ, որը մշտապես հասանելի բաղադրամասեր ունի և այդ մի քանի մթերքներով հնարավոր է ստանալ բավականին համեղ ուտեստ և որ կարևոր է նաև՝ հագեցնող։

Առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ մթերքները՝

Նրբերշիկ — 6-10 հ․

Մակարոնի ցանկացած տեսակ — 300 գ

Սոխ — 1 հ․

Որևէ տեսակի համեղ կետչուպ — 100 գ

Բուսայուղ

Համեմունքներ

Բուսայուղում տապակել սոխը, ապա միացնել նրբերշիկը և մի քանի րոպե տապակել, այնուհետև հավելել սիրելի համեմունքները, որից հետո արդեն կարելի է լցնել կետչուպը ջրի հետ միախառնած (100 գ կետչուպին 100 մլ ջուր)։

Պատրաստման մանրամասներին ծանոթացեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!