Բիսկվիտե տորթ «Մեղրային»՝ համեղ, նուրբ եւ հեշտ պատրաստվող


Շատ համեղ տորթ «Մեղրային»: Այս բաղադրատոմսը արժանի է ձեր ուշադրությանը:

Բաղադրիչները

(20 սմ տրամագծով ձեւի համար)

Խմորի համար՝

✓ 3 հատ ձու

✓ 1/2 բաժակ շաքարավազ

✓ 4 ճաշի գդալ մեղր

✓ 1 թեյի գդալ սոդա

✓ 1 բաժակ ալյուր

Կրեմի համար՝

✓ 1 ձու

✓ 100 գ. շաքար

✓ 1 ճաշի գդալ ալյուր

✓ 250 մլ. կաթ

✓ 100 գ. կարագ

Պատրաստման եղանակը

Բիսկվիտ

1. Շաքարավազը ձվերով հարել, մինչեւ փարթամ, սպիտակ զանգվածի ձեւավորումը:

2. Մեղրը մինչեւ 50 աստիճան տաքացնել: Լցնել սոդա (զանգվածը կնվազի) եւ անընդհատ խառնել (միջին կրակի վրա), զանգվածը հասցնել մուգ կարամելի գույնի:

3. Խառնել տաք մեղրը (մեկ գդալով), մյուս գդալով անտիճանաբար ավելացնելով շաքարավազի և ձվերի զանգվածը, անընդհատ խառնելով:

4. Նույնպես մի մի գդալով ավելացնել ալյուրը:

5. Ստացվում ե թթվասերի պես խիտ խմոր:

6. Խմորը լցնել թխելու ֆորմայի մեջ, որի հատակը պիտի ծածկված լինի խոհարարական թղթով:

7. Թխել բիսկվիտը 40 րոպե 160 աստիճանի տակ:

Կրեմ

1. Խառնել կաթսայի մեջ ձուն, շաքարը, կաթը: Լցնել ալյուրը, լավ խառնել: Եփել մինչև կրեմի պնդանալը, անընդհատ խառնելով:

2. Պատրաստի եփված կրեմը սարեցնել

3. Կարագը լավ հարել հարիչով, վրան ավելացնել մեր եփված կրեմը, շարունակել հարել, մինչև միասեռ զանգված ստանալը:

Բիսկվիտը բաժանում ենք երեք շերտի, ամեն մեկի վրա քսում կրենը, հավաքում տորթը: Վերջում զարդարել փշրանքով:

Ահա և վերջ՝ «Մեղրային» բիսկվիտե տորթն պատրաստ է:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!