«Բերման ենթարկվածների քանակով այսօրը արդեն ռեկորդային էր` 2008 թ․ հետո»․ Դանիել Իոաննիսյանը թվեր է ներկայացրել


Ցույցերը կարծես թե ավարտին մոտեցան և մայրաքաղաքն այլևս կանցն իր խաղաղ բնականոն կյանքին։ Ոստիկանները ծավալային քանակով բերման էին ենթարկում մասնակիցներին։

Հայտնի է՝ հարյուրավոր ցուցարարներ են բերման ենթարկվել՝ այդ թվում քաղաքական գործիչներ։ Ցուցարաները փողոց են դուրս եկել ակնհայտորեն քիչ թվով և զգալի առաջխաղացում գործունեության մեջ չեն գրանցել։ Մայրաքաղաքում ճանապարհները բաց են և երթևեկությունն անխափան։

Բերման ենթարկվածների ստույգ քանակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն է տրամադրում Դանիել Իոաննիսյանը, ով համացանցային հաթակում մշտապես անդրադառնում է քաղաքական այս կամ այն իրադարձություններին և, իհարկե, ցանկացած հավաքի, ցուցի և հայտնում իրենց կողմից կատարված հաշվարկների արդյունքները։

Այս անգամ ևս բացառություն չի եղել։ Դանիել Իոաննիսյանն այս մասին մասնավորապես գրել է․ «Բերման ենթարկվածների քանակով այսօրը ռեկորդային էր` 2008 թ․ հետո։ Չորս հարյուր պլյուս բերման ենթարկված չի եղել անգամ 2018 թ․ հեղափոխության ամենաթեժ օրերին»։

Հանրության զգալի մասը դատապարտում էր ընդդիմադիրների քայլերը կամ ուղղակի ծիծաղում։ Հանրությունն ակնհայտորեն լուրջ չէր վերաբերվում այս ամենին։


Понравилась статья? Поделиться с друзьями: