Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանը բալիկի են սպասում․ զույգը բացահայտել է փոքրիկի սեռը


Մեկ տարի առաջ Բեն Ավետիսյանի ամուսնությունը մեծ քննարկումների տեղիք տվեց։ Դերասանի ընտրյալը հայտնի դիմահարդար Դիանա Տոնոյանն է։

Զույգն անչափ գեղեցիկ էր կազմակերպել իրենց հանրսանյաց հանդեսը և երկար ժամանակ նրանց հարսանեկան լուսանկարները ակտիվորեն պտտվում են համացանցային տիրրույթում և շարունակ քննարկվում բոլոր ամենայն մանրամասնությամբ։

Զույգը ամիսներ առաջ տեղափոխվեց Ամերիկա և այժմ ապրում  ու գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում։ Օրերս հայտնի դարձավ, որ նորաստեղծ ընտանիքում համալրում է սպասվում։ Այս մասին  տեղեկանում ենք Դիանա Տոնոյանի ինսթագրաման հարթակից, որտեղ դիմահարդարը բավականին ակտիվ է։

Նա մի քանի դրվագներ է տեղադրել, որոնցից կարելի է հասկանալ, որ զույգը կազմակերպել է ապագա բալիկի սեռի պարզման միջոցառումը։

Տեղեկացնում ենք, որ Բենը և Դիանան սպասում են իրենց առաջնեկին և նրանք դուստր են ունենալու, ինչի առիթով զույգն անչափ երջանիկ է։ Դա են վկայում Դիանայի հանրայնացրած կադրերը։ Զույգին անսահման երջանկություն ենք մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: