Բեն Ավետիսյանի դստեր 2-ամսականի շքեղ խնջույքը, հյուրերը․ բացառիկ կադրեր


Բեն Ավետիսյանի դուստրն արդեն երկու ամսական է։ Ժամանակն ասես սլանում է առաջ և ետ նայել չի էլ ցանկանում։ Դերասանը դստերը շնորհել է Բիանա անունը։

Երիտասարդ ընտանիքը փոքրիկ Բիանայի երկու ամսական դառնալու կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել։ Ամերիկայում բնակություն հաստատած ընտանիքը անչափ երջանիկ է ընտանիքի համալրմամբ և փոքրիկ դստրիկին տալիս են ամենը։ Խնջույքին ներկա են գտնվել Դիանայի և Բենի ընկերները, հարազատները։

Նրանք մտերմիկ միջավայրում ուրախացել են, ցույց տվել բոլորին իրենց հրաշքին և վայելել երջանիկ ժամեր։ Անչափ հուզիչ է եղել Դիանայի, Բենի և փոքրիկի համատեղ պարը։

Ուրախությանը ներկա է գտնվել նաև Լենա Ղազարյանը և ամերիկաբնակ մի շարք հայտնի դեմքեր։ Լենա Ղազարյանը նույնպես կիսվել է մի քանի հրապարակումներով և ցույց տվել ուշագրավ կադրեր խնջույքից։

Դիանան կրել է արծաթագույն կարճ զգեստ։ Գեղեցիկ խնջույքի ուշագրավ կադրերն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!