Բեն Ավետիսյանը նշանադրվել է


Անկրկնելի դերասան Բեն Ավետիսյանը նշանադրվել է սիրելիի՝ դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ։

Երեկ շքեղ նշանադրության արարողություն է կայացել, որին մասնակցել են զույգի մտերիմները և ընկերները։ Հրաշալի երեկոյին հրավիրված էին բազում աստղեր՝ Աղաս Մանուկյանը, Սարգիս Ավետիսյանը և այլոք։

Իրապես, գեղեցիկ ու շատ շքեղ արարողություն էր կազմակերպված, որի մանրամասներին ավելի ուշ կծանոթացնենք ձեզ։

Բացելով մանրամասները՝ նշենք՝ Դիանան անչափ ոճային վարդագույն զգեստ էր կրում, որը պատված էր ոսկեգույն հուլունքներով։ Այն տակից փայլուն վարդագույն է, իսկ վերևից թափանցիկ ծավալուն շղարշ է, որն անչափ թեթև տեսք է հաղորդում գեղեցկուհուն։

Հիշեցնենք՝ զույգը հանդիպում է շուրջ չորս տարի, բայց միայն անցած տարվա դեկտեմբերին է հաստատել հարաբերությունները։ Այն ժամանակ էլ Բենն ու Դիանան որոշել են այս տարի նշանադրվել՝ ավելի ամրացնելով իրենց հրաշալի կապը։

Շնորհավորում ենք նորանշան զույգին՝ հավերժ սեր մաղթելով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!