«Բա կարողա՞ գիտեք սաղ կյանքս դեպուտատ եմ աշխատել»․ Նաիրա Զոհրաբյանի հումորային հրապարակումը


Նաիրա Զոհրաբյանը շարունակում է համացանցում ներկայացնել իր առօրյան։ Ժամանակին պատգամավոր աշխատած Նաիրա Զոհրաբյանը իրեն դրսևորում է այլ տեսանկյունից։

Նրան հետաքրքիր է հետևելը, քանի որ փոփոխվել են նրա հրապարակումների, գրառումների բովանդակությունը։ Դրանք առավել առօրեական են և հումորային երանգներ են պարունակում։

Նրա մասնակցությամբ հարցազրույցներն անգամ փոխվել են բովանդակությամբ և դարձել առավել հետաքրքիր և ուշագրավ։

Օրինակ՝ մինչ վերջերս շատերը չգիտեին, որ կին պատգամավորն այդչափ կոկետ կարող է լինել։ Այս անգամ էլ Նաիրա Զոհրաբյանը հումորային հրապարակում է կատարել։ Նա հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ ինքը շուկայում է գտնվում։

Նրա առջև զամբյուղներով լի բարիքներ են․ ընկույզ, խաղող, կիտրոն։ Լուսանկարին կից Զոհրաբյանը հումորային գրառում է կցել․ «Բա կարողա՞ գիտեք սաղ կյանքս դեպուտատ եմ աշխատել»։

Նրա հետևորդները գնահատել են Նաիրայի դիպուկ հումորը և հավանումների արժանացրել հրապարակումը։ Ավելի վաղ Նաիրան հանրայնացրել էր լուսանկար, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է շպարվում;


Понравилась статья? Поделиться с друзьями: