Էդմոն Մարուքյանը խոսել է ներկայիս իրավիճակից։ Բարձրաձայնել է կարևոր հարցեր, որոնցից մեկն էլ ռազմագերիների էր վերաբերում։ Հարց է ուղղել Փաշինյանին․ «Բա ռազմագերիների հարցն ի՞նչ եղավ, նոյեմբերի 9-ի պայմանագրով ռազմագերիները պիտի վերադառնային, բա չեն վերադարձրել։ Դուք ինչո՞ւ եք նոր բաներ հետները պայմանավորվում»։

Թղթի մեջ հստակ հղում կա, իսկ դա՝ նոյեմների 9-ի փաստաթուղթն է։ Մարուքյանը նշել է՝ վարչապետը անընդհատ մերժում է անկլավների հարցը, բայց ամբիոնից ասել է՝ սովետական միության ադրբեջանական տարածքներ կան ՀՀ տիրապետության տակ։

Ապա զայրացած ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահը երբեք այդօրինակ արտահայտություն չի արել։ «Եթե սուտ է, ինչո՞ւ եք ամբիոնից քննարկում։ Պատասխանեք։ Եթե չէ, ուրեմն ճիշտ են ասում»,- ասել է Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը նաև մեղադրել է իշխանությանը փաստաթղթի գաղտնիությունը ապահովել անկարողունակության մեջ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը առավոտյան կայացած նիստին հայտարարել էր մի փաստաթղթի մասին և նշել, որ այն չի կարող հանրայնացրել, քանի որ կոռեկտ չի լինի։

Մարուքյանի ելույթին մանրամասնորեն կարող եք հետևել ստորև կցված տեսանյութում․