Բաքվի ցույցերի և սահմանի իրավիճակի մասին ուշագրավ մանրամասներ


Ուշ երեկոյան Ա. Հովհաննիսյանի բրիֆինգի ընթացքում հնչեցված հարցերի ու պատասխանների ժամանակ նշվեց, որ երեկոյան ժամերին սահմանային վիճակի լարվածությունը քիչ նվազել է, իսկ վաղ առավոտյան Ա. Հովհաննիսյանն ու Շ. Ստեփանյանը հայտարարություններ տարածեցին այն մասին, որ գիշերային ժամերին բավականին հանգիստ վիճակ է եղել, հարաբերական անդորր:

Դրան հակառակ, անկայուն ու անհանգիստ վիճակ է եղել գիշերային ժամերին Բաքվում: Մեծ թվով քաղաքացիներ ցույցեր են նախաձեռնել՝ ուժերի մոբիլիզացիայի և արցախյան տարածքների միավորման կոչերով:

Նրանք մեքենաներով ու առանց մեքենաների դուրս են եկել փողոց, երթով դեպի երկրի խորհրդարան ուղղվել, մտել խորհրդարանի շենք: Ինչպես երևում է տարածված ուղիղեթերային տեսագրությունից, նրանց ոստիկանական ներկայացուցիչները չեն խոչընդոտել:

Խորհրդարան մտնելուց հետո որոշ ժամանակ անց ոստիկանական ուժերը մահակներով են դուրս հանել ցուցարարներին խորհրդարանի շենքից:

Փորձագետներն ու որոշ քաղաքագետներ հավանական են համարում, որ սկսված ցույցերը շուտով հնարավոր է շրջվեն երկրի ղեկավարության դեմ: Կից ներկայացնում ենք թուրքագետ Վարուժան Գեղամյանի ուշագրավ դիտարկումները նշյալ ցույցերի առիթով:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!