Բացառիկ լուսանկարներ Սամվել Ալեքսանյանի որդու` Դուբայում կայացած հարսանիքից


Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին և նրանց գործունեությանը հանրությունը լավ ծանոթ է։ Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Ալեքսանյանը, բավականին մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում և սիրով հետևորդներին ցույց է տալիս իր առօրյան, աշխատանքային անցուդարձը, ինչպես նաև հանգիստն ու ժամանցը։

Գործարարի ընտանիքը նաև հայտնի է երեխաների ճոխ հարսանյաց հանդեսների կազմակերպմամբ։ Եվ ահա  օրերս տեղի է ունեցել գործարարի որդու հարսանյաց արարողությունը։ Սամվել Ալեքսանյանի որդու հարսանյաց հանդեսը կազմակերպվել է Դուբայում։

Այն գերշքեղ է եղել, ինչպես որ կանխատեսելի էր։ Որոշ լրատվականներ հայտնում են, որ Սամվել Ալեքսանյանի կինն արգելել է հարսանիքից տարածել լուսանկարներ, կադրեր, սակայն որոշ դրվագներ, այնուամենայնիվ, տարածում են գտել։

Նշվում է, որ ընտանիքի հետ Դուբայ են մեկնել նաև վարսահարդարներ, դիմահարդարներ, դերձակներ և այլք։ Օգտատերերը մեկնաբանություններում հայտնել են, որ հարսանացուն գեղեցկուհի է։

Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել Դուբայում անցկացված Ալեքսանյանների գերշքեղ հարսանաց արարողությունից  որոշ կադրեր։


Понравилась статья? Поделиться с друзьями: